Հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2011 19:50

Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով:

Մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ ուղեգծերով.

գ ավտոբուսային հ.հ.19, 26, 33 և միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են ԿիևյանՕրբելու փողոցներովՄարշալ Բաղրամյան պողոտայովՊռոշյանՊարոնյան փողոցներովՄաշտոցի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով.

գ միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցովՀրազդանի կիրճովԱթենքի փողոցովԾովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով:

գ միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայովՎերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներովՀաղթանակի կամուրջով, այնուհետև գործող ուղեգծով:

Երևանի քաղաքապետարան

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply