«Կիլիկիան» անսպասելիորեն հաղթեց «Միկային»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 31, 2009 14:17

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում անակնկալ մատուցեց Երևանի «Կիլիկան»` մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում հաղթելով առաջատարների խմբում ընթացող «Միկային»`3:2: Ընդ որում, «Կիլիկիան» առաջին խաղակեսի ավարտից հետո առջևում էր 3:0 հաշվով: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` «Փյունիկ»-«Շիրակ»` 4:0, «Ուլիս»-«Բանանց»` 1:0, «Արարատ»-«Գանձասար»`1:2:

Այսպիսով, առաջին երեք տեղերը զբաղեցնում են «Փյունիկը» (47միավոր), «Միկան» (41), «Ուլիսը» (39): Այս թիմերին հաջորդում են «Բանանցը»(32), «Գանձասարը» (29), «Շիրակը» (16), «Կիլիկիան» (15), «Արարատը» (7):

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply