Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 20, 2011 19:15

Նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի հետ ձևավորված համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում ևս նշել է` գոհունակություն հայտնելով համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ներքաղաքական գործընթացներին:

 

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply