Հուլիսի 20-ին Հյուսիս-Հարավ Ճանապարհային Միջանցք Ներդրումային Ծրագրի Տրանշ 2-ի Բնապահպանական փորձաքննության շրջանակներում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մարզպետարանի մասնաշենքում տեղի ունեցավ Հանրային լսում:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 20, 2011 19:02
Հանրային լսումը կազմակերպվել էր Բնապահպանության նախարարության կողմից, որի մասին նախօրոք հայտարարվել էր համապատասխան ԶԼՄ-ներով: Մասնակցում էին Արագածոտնի մարզի ազդակիր համայքների գյուղապետերը, Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներ, Հյուսիս-Հարավ ՃՄՆ ԾԻԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծրագրի Նախագծման խորհրդատու կազմակերպության ղեկավարը, Տրանշ 2-ի Շրջակա Միջավայրի Գնահատման Թիմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև դրանց մեղմման ուղղված իրականացվելիք միջոցառումները: Պատասխաններ տրվեցին համայքի ղեկավարների, այլ մասնակիցների կողմից բարձրացված հուզող հարցերին:
Հանրային լսումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի ամբողջական իրակացումից հետո կտրվի Հյուսիս-Հարավ Ճանապարհային Միջանցք Ներդրումային Ծրագրի Տրանշ 2-ի Բնապահպանական փորձաքննության եզրակացությունը:






Facebook
Tweet This
Email This Post
