Իսրայելի նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 14:22

011Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը կդառնա կաբինետի առաջին ղեկավարը, որը դատարանի առաջ կկանգնի քրեական հանցագործությունների մեղադրանքով: Այսօր Իսրայելի գլխավոր դատախազ Մենահեմ Մազուզը մեղադրական եզրակացությունը հանձնել Է Երուսաղեմի օկրուգային դատարան:

Օլմերտը մեղադրվում Է 1990-ականների կեսերից մինչև 2005 թ. ընկած ժամանակամիջոցում կաշառք վերցնելու, խարդախության, վստահությունը չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օլմերտը մեղադրվում Է այն բանում, որ կանխիկ խոշոր գումարներ Է ստացել (մոտավորապես 600 հազար դոլար) ամերիկացի գործարար Մորիս Տալանսկիից, ինչպես նաև պետական ներդրումային կենտրոնում ի շահ մասնավոր ընկերությունների կադրային նշանակումներ  կատարելու մեջ  (դեռևս արդյունաբերության նախարարի պաշտոնն զբաղեցնելու ժամանակ):

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply