Ընտանեկան երջանկությունն ամուսինների քաշով է պայմանավորված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 18:01

Թենեսիի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընտանեկան երջանկությունը թաքնված է զույգերի մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ)հարաբերակցության մեջ: Մասնագետների կարծիքով, որքան կինը երկար ու հեշտ  է կարողանում պահպանել իր բարեկազմությունը, այնքան  ամուսնությունը երկարատև ու երջանիկ կլինի: Մասնագետները հետազոտություններ են կատարել ավելի քան 4 տարի: Փորձին մասնակցել  է 169 ամուսնական զույգ (  2-ն էլ` 35 տարեկան), որոնք պետք է  ողջ ժամկետի (4 տարի) ընթացքում կես տարին մեկ հաշվետվություն ներկայացնեին ընտանեկան երջանկության և իրենց քաշի վերաբերյալ: Ընտանեկան զույգերի քարտերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ  կանանց ` ամուսնու համեմատությամբ    ՄԶԻ-ի ցածր ցուցանիշ ունեցող ընտանիքներն ավելի երջանիկ են , քան հակառակ ցուցանիշի  դեպքում, երբ ամուսնու  քաշն ավելի ցածր է: “Կարևորը քաշը չէ, այլ համապատասխան զուգընկեր գտնելն է”, ասում են հետազոտողները: Այսինքն, կարևոր է հարաբերական, և ոչ թե բացարձակ քաշը:

ՄԶԻ-ն  այն մեծությունն է, որով որոշվում է մարմնի քաշի ու բոյի հարաբերակցությունը: Այն օգնում է մոտավորապես պատկերացում ունենալ, թե մարդու քաշը որքանով է համապատասխանում բոյին:

 

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply