Քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթացքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2011 18:32

Հուլիսի 20-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթացքը, եւ որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագծի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաեւ դրանց ֆինանսական գնահատականների քննարկում եւ ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Երկուստեք անդրադարձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին “Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու եւ դրանց տիրապետման իրավունքները   “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ ներկայացվել է  “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը:

Շ.Շայդուլլինը պարզաբանում է ներկայացրել ներդրումային ծրագրի թերացման վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ամբողջ ներդրումային պարտավորությունները կկատարվեն հաջորդ կիսամյակում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի 55-րդ հերթական նիստի կազմակերպչական հարցերին:

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply