ԱՄՆ-ը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2009 14:06

22ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման բանակցություններ սկսել Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության հետ, եթե Պխենյանը երկխոսության լուրջ մտադրություն ցուցաբերի. այս մասին հայտարարել է ԱՄն պետքարտուղարի առաջին տեղական Ջեյմս Ստեյնբերգը, որը Հարավային Կորեա է մեկնել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներին պատասխան ծրագրի մշակաման նպատակով:

Պխենյանի հետ վեցակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Հյուսիսային Կորեան, Ճապոնիան, Ռուսաստանը և Չինաստանը, սկսվել են դեռ 2003-ին, սակայն ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ու Հյուսիսային Կորեայի միջև առկա տարաձայնությունների պատճառով դրանք հայտնվել էին փակուղում:

RIAN գործակալություն
Լուսանկարը` ITAR-TASS

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply