ՄԱԿ-ը որոշել Է հայտարարել Սոմալիի մի շարք շրջաններում սկսված սովի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 16:54

ՄԱԿ-ի ներկայացուցիչները պատրաստ են պաշտոնապես հայտարարելու Սոմալիի երկու տարածաշրջաններում ծայր առած սովի մասին, այսօր հաղորդել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան:

Սոմալիում մթերքների աղետալի պակասի են հանգեցրել ներքին հակամարտությունները, աղքատության բարձր մակարդակը, ինչպես նաեւ սաստիկ երաշտը, գտնում են ՄԱԿ-ում: Սոմալիում երեխաների ավելի քան 30 տոկոսը թերասնվում Է: Ամեն օր սովից չորս երեխա Է մեռնում յուրաքանչյուր 10 հազար մարդու հաշվով:

Սովը Սոմալիին սպառնում Է վերջին 19 տարում առաջին անգամ: Վերջին անգամ այն պաշտոնապես երկրում հայտարարվել Է 1992 թվականին: Հաղորդագրության մեջ նշված Է, որ Սոմալիում հումանիտար իրադրությունն արագորեն վատթարանում Է, չնայած բարեգործական կազմակերպությունների գործադրած ջանքերին: Ըստ BBC-ի հաղորդման՝ ընթացիկ տարում երաշտից տուժել Է Արեւելյան Աֆրիկայի 10 միլիոն բնակիչ: Տասնյակ հազարավոր սոմալիցիներ փորձում են հեռանալ երկրից եւ ապաստան գտնել Քենիայում կամ Եթովպիայում:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply