Հայաստանում ուսուցիչների որակազրկումը կատարվում է դատական կարգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2011 16:50

Մեր երկրում դեռեւս ուսուցչիների որակազրկման գործընթաց չի կատարվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, իրականացվում է ուսուցիչների ատեստավորման գործընթաց:

Ըստ Ն. Հովհաննիսյանի’ ընդհանրապես որակավորումից զրկվում են դատական կարգով, սակայն ներկայում ուսուցիչների ատեստավորման ժամանակ արդեն կարող են գրել’ ուսուցիչը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, որի հետեւանքով նա կզրկվի տվյալ դպրոցում իր աշխատանքից: Որակավորումը բարձրացնելուց հետո, սակայն, այդ ուսուցիչն արդեն կկարողանա աշխատանքի անցնել մեկ այլ դպրոցում: Ուսուցիչների որակազրկման դեպքեր, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, առայժմ չեն գրանցվել: Վարչության պետն ընդգծեց, որ ուսուցիչները որակազրկվում են բացառապես դատական կարգով:

 

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply