Դիտարկում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 20, 2011 14:51
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Տեր-տեր քաղաքի ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
