Ջ. Պրեսկոտի` Հայաստան չժամանելու պատճառը զուտ տեխնիկական է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 20, 2011 14:46
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի’ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի’ Երեւան չժամանելու պատճառը զուտ տեխնիկական է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը’ նշելով, որ այնուամենայնիվ համազեկուցող Աքսել Ֆիշերը ժամանել է Երեւան:
Ն.Զոհրաբյանի փոխանցմամբ’ Ա. Ֆիշերը նշել է, որ այն գնացքը, որով պետք է Ջ.Պրեսկոտը հասներ օդանավակայան, ուշացել է, ինչի պատճառով համազեկուցողը չի կարողացել ժամանակին հասնել իր չվերթին:






Facebook
Tweet This
Email This Post
