Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ ավտոպատահարների թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2011 14:30

2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 93-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել են, 101-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 89 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 6 մանկահասակ մահացել է, 92-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակում Երևան քաղաքում  արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 39-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 46 մանկահասակ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է  38 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 40 մանկահասակ  ստացել  է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված վրաերթի դեպքերից 55-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել են, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 57 վրաերթի դեպք, որոնց հետևանքով 5 մանկահասակ մահացել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply