Մեքենայում հրազենային վնասվածքով դիակ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 20, 2011 14:21
Հուլիսի 20-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կանգնած «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Երեւանի բնակիչ, 1942 թ. ծնված Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային վնասվածքով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
