Հայաստանում կվերականգնվի 260կմ երկարությամբ գյուղական ճանապարհ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2009 14:02

aristomente-varoudakisՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 36.6մլն դոլարին համարժեք գումարով լրացուցիչ ֆինանսավորումը` Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի համար: Կվերականգնվի մոտ 140 կմ երկարությամբ գյուղական ճանապարհ:
Մայիսից մեկնարկել էր ծրագրի առաջին մասը. 30,4 միլիոն դոլարով ֆինանսավորվել էր 110կմ երկարությամբ գյուղական ճանապարհի շինարարություն:
«Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում կվերականգնվի 260կմ երկարությամբ գյուղական ճանապարհ»,- այսօր ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:
«Կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը նաև ժամանակավոր աշխատատեղեր կստեղծի գյուղական վայրերում, որոնք ավելի ծանր հարված են կրել ճգնաժամի հետևանքով»,-ասաց ՀԲ Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:
Ծրագրի ուղղակի ու անուղղակի ազդեցությունը զբաղվածության վրա գնահատվում է 10 000 մարդու շրջանակներում, որոնցից մոտ 800 մարդ կգտնեն լրիվ դրույքով աշխատանք:
Շինարարական աշխատանքները կսկսեն ընթացիկ տարվա սեպտեմբերին և կավարտվեն մեկ տարի հետո: Շինարարություն կիրականացվի հանրապետության 7 մարզերում:
Այս ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի` հունիսի սկզբին հաստատված 2009-2012թթ.  գործընկերության մաս է կազմում:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply