Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 20, 2011 14:03
Հուլիսի 19-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Երևան քաղաքի Հրազդանի փողոցի վերջնամասում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հարակից տարածքում` 1,5 հա, Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի հարակից տարածքում`2300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի թիվ 110 էլեկտրական ենթակայանի հարակից տարածքում` 1,5 հա, Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի հարակից տարածքում` 1500 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:
Դիտվել է 636 անգամ:





Facebook
Tweet This