ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2011 14:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Տեր-տեր քաղաքի ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):

Հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply