Կեղծ ահազանգ. Անանիա Շիրակացու ճեմարանում ծխարձակիչ սարք չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2011 14:01

Հուլիսի 19-ին` ժամը 12.10-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի պետական համալսարանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մասնաշենքում հեռակառավարվող ծխարձակիչ սարք է տեղադրված:

Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանում նման մասնաշենք չկա, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  ոստիկանության և ազգայիւն անվտանգության  աշխատակիցներ:

Ոստիկանության կինոլոգիական ծառայության ուժերով կատարվել է շենքի զննում, ծխարձակիչ սարք չի հայտնաբերվել: Ժամը 14.40-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

 

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply