Իրանի իշխանություններն արգելել են 15 տարուց ավելի շահագործված ինքնաթիռների գնումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 13:42

Իրանի իշխանություններն արգելել են երկրի ավիաընկերություններին գնել 15 տարուց ավելի շահագործված ինքնաթիռներ. այդ մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարության անդամ Մոհամադ Ռըզա Կազեմպուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ սահմանափակումները վերաբերում են բոլոր տիպերի ինքնաթիռներին` ներառյալ մարդատար օդանավերը: Կազեմպուրը հայտնել Է, որ ներկայում Իրանը 5 նոր Տու-204 ինքնաթիռների մատակարարում Է սպասում Ռուսաստանից: Դրանք գնել Է «Իրան Էյր Տուր» ավիաընկերությունը:

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply