Անհաջող մրցելույթներ Կազանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2011 13:20

Սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան տարբեր տարիքային խմբերի հավաքականները խայտառակ մրցելույթներ են ունենում Կազանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Մինչև 15 տարեկաննների առաջնությունում մեր թենիսիստները, պարտվելով Հոլանդիայի (0:3), Շվեյցարիայի (0:3) և Ֆինլանդիայի (2:3) իրենց հասակակիցներին,  խմբում գրավել են 4-րդ տեղը: Հայաստանի  թենիսիստուհիների հավաքականը զիջել  Թուրքիայի (1:3), Լիտվայի (0:3), Շվեյցարիայի (0:3), Ավստրիայի (0:3) ներկայացուցիչներին և մրցելու է նույնպես աղյուսակը եզրափակող Էստոնիայի ընտրանիի հետ:

Հայաստանի մինչև 18 տարեկան թենիսիստների հավաքականը, պարտվելով Լիտվայի (0:3), Կիպրոսի (2:3), Նորվեգիայի (1:3) թիմերին, հանգրվանել է վերջին` 35-րդ հորիզոնականում: Մեր այդ տարիքի թենիսիստուհիները առաջին երեք խաղերում պարտություններ կրելով Շվեյցարիայի (0:3), Ուկրաինայի (0:3), Լյուքսեմբուրգի (0:3) հավաքականներից վերջին խաղում նրանք ուժերն են չափելու  Լատվիայի ընտրանու հետ, որը նույնպես պարտվել է բոլոր մրցակիցներին:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply