Նյու- Յորքում խաղարկում են գեյ-ամուսնության իրավունք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 11:59

Միասեռ զույգերն  2 օր կպայքարեն    միասեռական ամուսնությունների  վերաբերյալ օրենքի ընդունման  առաջին օրն ամուսնական իրավունք ստանալու համար:

764 զույգ կընտրվի, որոնք առաջիկա կիրակի` հուլիսի 24-ին,  կարող են ամուսնանալ: Այդ օրը Նյու Յորքում օրենքի ուժ է ստանում միասեռ ամուսնությունների մասին օրենքը: «Կիրակի ամուսնանալ ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ քաղաքապետարանը պարզապես չի կարողանա գլուխ հանել, իսկ մենք  չենք ցանկանում, որ մարդիկ հերթ կանգնեն` այդպես էլ ոչնչի չհասնելով»,- ասել է քաղաքապետ Մ. Բլումբերգը: Ավելի քան 2,5 հազար զույգ է դիմել այդ հիշարժան օրն  ամուսնությունը գրանցելու համար: Ուստի, քաղաքի ադմինիստրացիան որոշել է   հարցի լուծման միակ տարբերակը կիրառել` վիճակահանություն անցկացնել, որին կմասնակցեն բոլոր ցանկացողները` մինչև հինգշաբթի օրը:

Նյու-Յորքը 6-րդ  բազմաբնակիչ նահանգն է (Կոնեկտիկուտ, Այովա, Մասսաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ և Կոլումբիայի դաշնային մարզ), որը թույլատրել է միասեռականների ամուսնությունները: Օրենքը ստորագրվել է հունիսի 24-ին և բուռն հավանության արժանացել ողջ երկրում:

 

 

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply