Ճապոնիայում փոթորկի վտանգ է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 13:21

216Այսօր Ճապոնիայի գլխավոր` Հոնսյու կղզու խաղաղօվկիանոսյան ափին փոթորկի վտանգ է հայտարարվել:

Դեպի կղզի հարավից շարժվում է ուժեղ «Կրովան» թայֆունը:

Այն առաջ է շարժվում  20 կմ/ժ արագությամբ: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 45 մ/վրկ-ի:

Մասնագետները ենթադրում են, որ Հոնսյու կղզու կենտրոնական հատված թայֆունը կհասնի օրվա 2-րդ կեսին: Ուժեղ քամու հետ կտեղան նաև հորդառատ անձրևներ` 40-60 մմ մեկ ժամում:

«Կրովան»-ն արդեն 11-րդ թայֆունն է այս սեզոնին. այս մասին հաղորդում է «Vesti»-ն:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply