Հայր-կարապը թուխս նստեց զոհված ընկերուհու փոխարեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 11:29

Իր սիրելի ընկերուհու ողբերգական մահից հետո որձ կարապը մայրություն արեց սեփական ձագուկներին:

Բնազդներին հակառակ, կարապը թուխս նստեց, երբ ընկերուհուն գզեցին  թափառական շները:

Հրաշագեղ սև կարապների զույգը, որոնք բնադրվել էին Սոչիի մոտ գտնվող Աչիգաևյան լճում, մի քանի սերունդ արդեն  տվել էին, սակայն վերջին անգամ որձը ստիպված էր սերնդի խնամքը միայնակ կրել: Ողբերգությունը  ընտանիքում հերթական համալրման ժամանակ էր կատարվել: Ձագերի լույս աշխարհ գալուն հաշված օրեր էին մնացել, երբ մայրիկի վրա  հարձակվեցին անտուն շները: Լճի մոտ տեղակայված բազայի տերը պատմում է, որ  դեպքից հետո որոշել են ձվերն ածան հավի տակ դնել, հետո որոշել են ինչ-ինչ միջոցներ գտնել ինտերնետում` ձվերը փրկելու նպատակով ու չեն էլ նկատել, թե ինչպես է   որձը, որ միշտ լող էր տալիս լճում, անհետացել տեսադաշտից, հետո նրան գտել էին բնում.վշտոտ հայրը սեփական ձվերի վրա թուխս էր նստել:

Ձագերը լույս աշխարհ են եկել ժամանակին: Հիմա արդեն երջանիկ հայրը ոչ մի րոպե չի հեռանում իր ձագուկներից:

 

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply