Կորցնելով ուղեղի կեսը` դարձել է նկարչուհի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 11:05

Ավտոճանապարհային վթարի մեջ հայտնված 17-ամյա  աղջկա  ուղեղի ձախ կիսագունդը   բժիշկները հեռացրին, ինչից հետո  աղջիկն իր մեջ նկարելու տաղանդ բացհայտեց:

Եզակի դեպք են գրանցել լենինգրադցի բժիշկները. հիվանդը, որը փաստորեն զրկվեց ձախ հատվածի ուղեղից, ոչ միայն իր լիաժեքությունը չի կորցրել, այլև սկսել է հրաշալի նկարել:

Ավտովթարը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Տաիսիա Սվիրիդովան փողոցն էր հատում: Փխրուն աղջկան հարվածել է «Ժիգուլի» ավտոմեքենան: Տեղ հասած բժիշկներն ապշել են, տեսնելով, թե որքան լուրջ գանգուղեղային վնասվածք է ստացել աղջիկը: Նրանք 4 ժամ տանջվեցին`  փրկելու  Տաիսիայի կյանքը: «Ես հիշում եմ այն ձմեռային օրը, երբ վիրահատեցինք Տաիսիային: Մենք ստիպված էին հեռացնել ձախ կիսագնդի ուղեղը,  որը պատասխանատու է բանականության, վերլուծության, խոսքի համար: Հույս գրեթե չունեինք»,-պատմել է  բժիշկը: Սակայն, 3-րդ աստիճանի կոմայից աղջիկն, այնուամենայնիվ, կարողացավ դուրս գալ: Երկրորդ վիրահատությունը կատարեց Իսրայելից հրավիրված բժիշկը: Հիվանդի գլխում տեղադրեցին  թիթեղ, ինչի շնորհիվ աղջիկը կենդանի մնաց:

«Սկզբում երեխան ասես թուփ լիներ, բժիշկներն արդեն ձեռքները լվացել էին, հույսները կտրել, սակայն` ոչ ես»,- ասում է մայրը: Մի անգամ Նոր տարվա նախօրեին մայրը չի դիմանում ու աղջկա անկողնու մոտ փղձկում է ու  հանկարծ զգում է, որ ինչ որ մեկն արցունքներն է սրբում: 2 տարուց նա սովորեց մատիտ բռնել ձախ ձեռքով ու սկսեց նկարել, ինչն էլ, ըստ էության, նրան դուրս բերեց այդ վիճակից:

Նոր զբաղմունքը փրկեց Տաիսիային: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո  նա շարունակեց նկարել: Չնայած երբեմն ունենում է ուժեղ գլխացավեր ու նոպաներ, սակայն 21-ամյա աղջիկը կարողացավ ընդունվել Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի երեկոյան բաժինը:

«Ես կարողացա նկարել ձախ ձեռքվ, դա նշանակում է, որ կգա ժամանակ ու ես կսկսեմ նկարել նաև աջով»,- վստահաբար ասում է Տաիսիան:

 

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply