Կոստրոմյան բանդան Եվրոպա էր մատակարարում ստրկուհիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 2:43

ՌԴ Կոստրոմյան մարզի աղմկոտ քրեական գործի հետաքննությունը ավարտվում է: Մեղադրյալները ստրկավաճառներ են, որոնք յոթ տարի առաջ կազմակերպել են իրենց բիզնեսը`արտասահմանում   վաճառել են  աղջիկներ մարմնավաճառության համար: Հետաքննության տվյալներով ավազակախումբը տասնյակ երիտասարդ կանանց վերածել է սեքսստրկուհիների և աշխատել մոտ հարյուր հազար եվրո:

Սա հսկայական սինդիկատի աշխատանքային բնակարաններից մեկն է , որը ամբողջ Ռուսաստանում աղջիկներ է հավաքում եվրոպական հասարակաց տների համար: Իհարկե, խմբավորման անդամները ասում են, որ աղջիկները արտասահմանում պետք է աշխատեին ակումբներում և բարերում:

Տուժողներից մեկը պատմում է. «Մենք պետք է ներկայանայինք   երեկոյան  7-ին և ավարտեինք աշխատանքը առավոտյան  7-ին»:

Ինչ էին  անում այդ ուշ ժամին  աղջիկները բարերում և ակումբներում:

«Հաճախորդներին խմեցնել և ինտիմ ծառայություններ մատուցել» ,- շարունակում է տուժած կինը:

-Ինչ արժեր ինտիմ ծառայությունը:

– 100 եվրո ժամում:

Հիմա,  երբ հետաքննությունը ավարտվել է, դատարանը կպարզի` արդյոք աղջիկները գիտեին ուր և ինչու են գնում:  Մեղադրյալները պնդում են , որ աղջիկները գիտակցաբար են գնացել տղամարդկանց բավարարելու, քանի որ լավ են վարձատրվել:

Ահա թե ինչ է պատմում խնբի անդամներից մեկը.

– Ես նրանց պատմել եմ ակումբի և բարի աշխատանքների տարբերությունը:

-Իսկ ինչ պիտի անեն նրանք այնտեղ:

– Պետք է զբաղվեն մարմնավաճառությամբ, այսինքն հաճախորդին մատուցեն ինտիմ ծառայություններ փողի դիմաց:

Մեղադրյալի աթոռին կնստեն Մոսկվայի, Վլադիվաստոկի, Նախոդկայի, Տամբովի և Բելգորոդսկի մարզերի բնակիչներ: Կենդանի ապրանքի վաճառքի ցանցը լայնածավալ էր: Թռիչքի և փոխադրման համար աղջիկներից սկզբում փող չէին վերցնում, ասելով, թե կաշխատեք և հետո պարտքը կտաք:  Բայց դա այնքան էլ հեշտ չէր:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply