Կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ. Գարեգին Բ-ի արձագանքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 19, 2011 23:19

Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի շուրջ հասարակական աղմուկը նոր երանգներ է ստանում:

Ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Գարեգին Բ-ին է հասցեագրել Սանահինի եկեղեցու ողբալի վիճակի հարցը եւ ակնկալել եկեղեցու քայլերը վանքի նորոգման հարցում, ստացել պատասխանը նրան անակնկալի է բերել. «կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ»:

«Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում:

«Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երեւանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլեւս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաեւ թող այլեւս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս”Անկախը”և մի շարք այլ լրատվամիջոցներում հրապարակվել են 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակը պատկերող լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք բողոքի մեծ ալիք են բարձրացրել հասարակության շրջանում եւ Facebook սոցիալական ցանցում:

 

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply