Կոլումբիայի նախագահը խոզի գրիպով է վարակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 11:47

125Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն վարակվել է A/H1N1/ վիրուսով, որ հայտնի է նաև խոզի գրիպ անվանումով:

Նախագահի մամուլի քարտուղար Սեսար Մաուրիսիո Վելասկեսը հաղորդել է, որ երկրի նախագահից վերցրած անալիզները հաստատել են, որ նա վարակված է A/H1N1/ վիրուսով:

Հիվանդության 1-ին ախտանշանները նախագահի մոտ ի հայտ են եկել ուրբաթ օրը` Արգենտինայում տեղի ունեցած Հարավամերիկյան ազգերի համաժողովից վերադառնալուց հետո: Սակայն հավանական է, որ նախագահն ավելի վաղ է վարակվել խոզի գրիպով:

Վելասկեսի խոսքերով` շաբաթ օրը նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն:

Այժմ նախագահն իր առանձնատանն է` բժիշկների հսկողության ներքո: Նրա վիճակը կայուն է, հետևաբար իր իրավասությունները որևէ մեկին չի փոխանցի:

Ինքնաթիռում նախագահի հետ են եղել նաև երկրի արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, լրագրողներ, որոնք ևս բուժզննման կենթարկվեն:

Կոլումբիայում, ինչպես հաղորդում է «Vesti»-ն, խոզի գրիպի զոհ է դարձել 29 մարդ:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply