Հանրային Խորհրդի պատվիրակությունը մեկնում է Հռոմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 19:29

Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) ՝ հուլիսի 21-23-ը Հռոմում հրավիրված գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով հուլիսի 20-ին Իտալիա է մեկնում ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պետաիրավական հարցերով ՀԽ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը և ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը:

 

Ի թիվս այլ հարցերի, համաժողովի օրակարգում նախատեսված են ՏԵՍԽԻՄ-ի նախագահության ընդլայնումն ու նոր նախագահության ընտրությունը:

 

ՀՀ Հանրային խորհուրդը ՏԵՍԽԻՄ-ի լիիրավ անդամ է 2010թ-ից:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply