Բաքուն պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ-2012»-ի հայ մասնակիցներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 19, 2011 18:29

Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթում հայկական պատվիրակության մասնակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար, երկրի նախագահի ԼՂ հարցով անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, հաղորդում է 1news.az-ը:

Հարցին, թե կարո՞ղ են հայերը մասնակցել այդ մրցույթին, դիվանագետն ընդգծել է, որ դա «Եվրատեսիլի» պայմաններից մեկն է: «Եթե ինչ-որ կոնֆերանսներ են տեղի ունենում Բաքվում, դրանց մասնակցում են նաեւ հայկական պատվիրակությունները: Բաքվում մարդկանց չեն գնդակահարում եւ չեն վնասում: Բաքուն խաղաղ քաղաք է»,-ասել է նա:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2012»-ը կայանալու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում: Բաքվում այդ մրցույթն ընդունելու իրավունքը այդ երկիրն ստացել է «Եվրատեսիլ-2011»-ին Գերմանիայում ադրբեջանական Ell/Nikki (Էլդար Հասիմով եւ Նիգյար Ջամալ) դուետի հաղթանակի շնորհիվ:

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply