Հայաստանում կա 11 հա-ից ավելի վարակված անտառային տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 17:40

«Ներկայում 8300 հա’ վնասատուներով ու 3600 հա հիվանդություններով վարակված անտառներ կան, մեծամասամբ’ Արագածոտնի ու Կոտայքի մարզերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքով’ ներկայում պայքարն անարդյունավետ կլինի, դրա համար շուրջ 20 հազար հա տարածքի վրա ավիոքիմիական պայքարը կանցկացվի մյուս տարի: «Եթե այդ միջոցառումները չանցկացվեն, լուրջ վնասներ կունենանք, բայց այս պահին մտահոգվելու հարկ չկա»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:

Նրա փոխանցմամբ’ սկսած 2003-2004 թվականներից’ պարբերաբար իրականացվում է վնասատուների ու վարակների դեմ պայքար, ավելի մեծ ծավալով պայքար իրականացվել է 2007-2008 թվականներին, ավելի փոքր’ 2009-ին, իսկ 2010-2011թվականներին պայքար չի իրականացվել, որովհետեւ վարակված տարածքները շատ փոքր էին: «Այս տարի այդքան վարակված տարածքներ ունեցանք եղանակային պայմանների հետեւանքով: Մի քանի օրում ծառերը վարակվեցին ալրացողով ու տերեւակեր վնասատուներով»,- մանրամասնեց Մարտուն Մաթեւոսյանը:

Յուրաքանչյուր հա տարածքի վրա ավիոքիմիական պայքար իրականացնելու համար ծախսվում է 9500 դրամ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը հույս հայտնեց, որ մյուս տարի իրենց կհատկացվեն բավարար ֆինանսական միջոցներ:

 

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply