Գիլի լճի խնդիրը սառեցված վիճակում է ֆինանսական ճգնաժամի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 17:38

Գիլի լճի վերականգնման խնդիրը դեռեւս սառեցված վիճակում է ֆինանսական ճգնաժամի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված խնդիրը, սակայն, գտնվում է օրակարգում:

«Սեւանի բարձրացման հետ լիճը պետք է որ վերականգնվեր բնական ճանապարհով»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց բնապահպան Կարինե Դանիելյանը’ նշելով, որ չի կարելի անտեսել նաեւ մարդկային միջամտության գործոնն այս հարցում. անհրաժեշտ է օգնել, որ լիճը վերականգնվի: «Բնության, կենսաբազմազանության առումով այն ֆաունան, որը կար այդտեղ, մեզ համար իսկական հարստություն է, ուստի դրա վերականգնումն ու պահպանումն անչափ կարեւոր է»,-ասաց բնապահպանը’ ներկայացնելով լճի չորացման հիմնական պատճառները: Դրանք երկուսն են’ մարդու միջամտություն եւ ջրային ռեժիմի փոփոխության խնդիր’ կապված Սեւանա լճի մակարդակի իջեցման հետ:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply