Երեւանի ոստիկանության քրեականի պետին ազատել են աշխատանքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 19, 2011 16:28

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով հուլիսի 13-ին աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել է Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ:

Մամուլի տեղեկությունների համաձայն` հնարավոր է, որ Ե. Անտոնյանի  պաշտոնանկությունը կապված լինի  Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակից Ստեփան Սիմոնյանի ձերբակալության հետ: (Նա ձերբակալվել է հուլիսի 14-ին, 500 դոլար կաշառք վերցնելու կասկածանքով): Սակայն, Աշոտ Ահարոնյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Անտոնյանի`աշխատանքից ազատման հրամանը եղել է ավելի վաղ, քան Սիմոնյանի ձերբակալությունը` մեկ օրվա տարբերությամբ:

 

Դիտվել է 2243 անգամ:
Print Friendly

Leave a Reply