Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2011 15:20

«Կաճառ» գիտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ հուլիս-սեպտեմբեր ամիսներին կիրականացնի «Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծում» ծրագիրը։

«Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծում» ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտական ներուժի զարգացմանը, հասարակական մտավոր ներուժի վերարտադրությանը, հայագիտության համար գիտական հիմքերի ստեղծմանը։ Ծրագրի ընթացքում կհամախմբվեն հայագիտության ոլորտի ասպիրանտների, մագիստրոսների, ուսանողների, երիտասարդ մասնագետների ջանքերը ԼՂՀ-ում հայագիտության զարգացման համար գիտական հիմքերի ստեղծման ուղղությամբ£

Արցախում հայագիտության զարգացման համար գիտական հիմքեր ստեղծելու նպատակով կվերագործարկվի «Կաճառ» գիտական գրադարանը, գիտական շրջանառության մեջ կդրվեն Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուները, որոնցում արտացոլված են վերջին երկու տասնամյակների իրադարձությունները և բացառիկ արխիվային նյութերն ու չհրապարակված վավերագրերը£

Հայագիտական ուղղվածության գիտական գրադարանի և արխիվի գործունեությունը կնպաստի Արցախում հրատապ գիտական աշխատանքների ու  հետազոտությունների ծավալմանը, հակամարտության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների համար անհրաժեշտ  սկզբնաղբյուրների շրջանառությանը, ինչպես նաև Արցախի պատմության աղբյուրագիտական բազայի ընդլայնմանը£

Նշենք, որ «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։

 

 

 

 

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply