ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 19, 2011 14:23

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս և կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է համապատասխան հանրային գնահատականի:

 

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply