«Միկայում» հերթական մարզիչն է փոխվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 19, 2011 12:40

Ֆուտբոլի «Միկա» ակումբում հերթական անգամ փոխվեց գլխավոր մարզիչը: Էդուարդ Մարգարովի փոխարեն թիմի ղեկը ստանձնել է սլովակ մարզիչ Յոժեֆ Բուբենկոն:  Վերջինս  օտարերկրացի 4-րդ մարզիչն է, որ գլխավորում է «Միկան»: Նրանից առաջ թիմում տարբեր տարիներին աշխատել  Ռուսաստանը ներկայացնող Վալերի Գլադիլինը,  Իշտվան Սեկեչը, խորվաթ  Իվո Շուշակը:  Բուբենկոյի առաջնահերթ խնդիրն է եվրալիգայի մրցաշարում թիմին դուրս բերել հաջորդ փուլ: Իսկ Դրա համար «Միկան» տանը պետք է տպավորիչ հաղթի նորվեգական «Վոլրանգային», որին հյուրընկալվելիս զիջել է 0:1 հաշվով:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply