Թայֆունը Ճապոնիայի կողմն է քշում շատ բարձր ալիքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2011 12:18

Այսօր Խաղաղ օվկիանոսի ճապոնական ափերին  ալիքների բարձրությունը կհասնի 10-12 մետրի: Այսպիսի հետևանք կարող է ունենալ երկրին մոտեցող  հզոր թայֆունը, որն անվանել են «Մաոն»:

Այս սեզոնին արդեն 6-րդ թայֆունն է, որ 30 կմ/ժամ արագությամբ մոտենում  արշիպելագին:

Սիկոկու կղզում վաղն ուժեղ անձրևներ են սպասվում: Իշխանությունները տեղեկացրել են  բնակչությանը, զգուշացրել տարհանման  հավանականության մասին:

Մարտի 11-ին ցունամիի բարձրությունը հասել էր 40,4 մետրի (ծովի մակարդակից): Այն ժամանակ տարերային աղետի հետևանքով զոհվեց 15 հազար մարդ, 5 հազարն էլ համարվում է անհետ կորած:

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply