Երևանի երկու բնակիչներ հիվանդանոցում են դեղորայքային թունավորմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 12:07

Հուլիսի 19-ին   ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 18-ին ժամը 18.31-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա»  բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քա­ղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 61 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 1991թ. ծնված Անդրանիկ Հարությունյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը ժամը 02.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 18-ին ժամը 20.36-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քա­ղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 71-րդ բնակարանի բնակիչ 1968թ. ծնված Ժաննա Լեդենայան:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply