«Բուլաղարիա» ջերմանավի զոհերի թիվը կարող է նվազել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2011 12:03

«Բուլղարիա»  ջերմանավի բարձրացման և որոնողական աշխատանքների վերջում, հնարավոր է, որ  զոհվածների թիվը կրճատվի, կարծում է Թաթարստանի ՆԳ նախարար Ա.Սաֆարովը: «Նախնական տվյալների համաձայն նավում 208 մարդ է եղել, որոնցից 79 փրկվել է , 114 դիակ է հայտնաբերվել, անհետ կորած է 15 մարդ, սակայն արդեն հայտնի է, որ նրանցից 6-ը կենդանի են, մեկի տվյալներն էլ ճշտվում են: Սակայն, մինչև ջերմանավը չբարձրացնեն, փոխել ցուցակը չենք շտապում, չէ որ, որքանով տեղյակ ենք, նավի վրա եղել են նաև  չգրանցված ուղևորներ (այդպիսի ցուցակ ունենք): Այսինքն` անհետ կորածների քանակը քիչ է: Տա աստված, որ այդ թիվը չմեծանա»,- ասել է նախարարը:

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply