Ավտոմեքենայի վրա քար է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2011 11:59
Հուլիսի 18-ին ժամը 11.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 225 տան հարակից տարածքում ավտոմեքենայի վրա քար է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆորսաժ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Լ 1186 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա ընկել է քարաբեկոր, որի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի բնակիչ 1974թ. ծնված Գեղամ Ավետյանը և ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Լիաննա Խաչատուրյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:






Facebook
Tweet This
Email This Post
