Ինտերնետը քայքայում է մարդու հիշողությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 19, 2011 11:18
Հարվարդի համալսարանի գիտնականները պնդում են, որ ինտերնետ տիրույթում անցկացրած ժամանակը խիստ բացասական ազդեցություն է թողնում մարդկային հիշողության ֆունկցիայի վրա:
Նրանց խոսքով, առաջին հերթին դա արտահայտվում է որոշակի տեղեկություն հիշելու ունակության կորստով, դրա փոխարեն մենք հիշում ենք այն կայքը, որտեղ հանդիպել ենք այդ տեղեկությանը:
Այսինքն, եթե մարդուն զրկեն ինտերնետից, ապա նա չի կարող պահանջվող տեղեկությունը հիշել այն պատճառով, որ ուղեղը չի գրանցել այն` հույսը դնելով ինտերնետի վրա:
Հետաքրքիր է ու բնական, որ այն մարդիկ, ովքեր հեռու են ինտերնետից, նրանց հիշողությունը պահպանում է նորմալ, կանոնավոր գործունեությունը:






Facebook
Tweet This
Email This Post
