Քաղաքական կամք դրսեւորելու ժամանակն է, հայտարարել են միջնորդները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2011 10:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն /Ֆրանսիա/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/ եւ Իգոր Պոպովը /Ռուսաստան/ հայտարարել են, որ «ժամանակն է քաղաքական կամք դրսեւորել` տարածաշրջանի երկարատեւ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը հասնելու նպատակով»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է միջնորդների` տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ:

«Բաքվում եւ Երեւանում համանախագահները նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին կրկնել են Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու կարեւորությունը` վերջնական խաղաղ համաձայնագրի բանակցություններին անցնելու համար: Նախագահները խոստացել են ներկայացնել իրենց պատասխանները` շրջանակային փաստաթղի համար առաջարկված վերջին ձեւակերպումների վերաբերյալ, եւ հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչների հետ աշխատելու պատրաստակամության մասին` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», – ասվում է հայտարարության մեջ:

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply