Մայրն իր երեխաներին ինտերնետ աճուրդի է հանել eBay-ում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 19, 2011 10:23
Ավստրալուհին իր որդու և դստեր լուսանկարներն է տեղադրել հայտնի ինտերնետ-աճուրդում:
Գիլոնգ քաղաքի ոստիկանությունում տարօրինակ զանգ է հնչել. տասնամյա տղան ու աղջիկը անհասկանալի պատճառներով աճուրդի են ներկայացվել: Նոր լոտն իսկույն գնորդների է հավաքել. ռեսուրսի օգտատերերը սկսել են մեծ ոգևորությամբ կենդանի ապրանքի շուրջ քվեարկել: Ոստիկանությունը վայ-մայրիկին քննել է, որն էլ իր արարքը ներկայացրել է իբրև կատակ: Լուրջ պատիժ կինը չի կրի, սակայն ոստիկանության ներկայացուցիչները զգուշացրել են, որ «համապատասխան կառույցները նման վարքը չեն խրախուսում»:






Facebook
Tweet This
Email This Post
