Կանայք կսովորեն օրգազմ ստանալ ամբողջ 4 ամիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 20:02
Սան Ֆրանցիսկոյից մի սեքս- մարզիչ հայտարարել է, որ կանացի օրգազմը կարող է հավերժ երկարաձգվել:
«Կանացի օրգազմի արվեստը» գրքում հեղինակ Նիկոլ Դիդոնը պնդում է, որ հատուկ տեխնիկայի շնորհիվ կինը կարող է օրգազմը երկարաձգել նույնիսկ մի քանի ամիս: Հեղինակն ինքն իրեն համարում է «Անշտապ սեքսի շարժման» հիմնադիր: Նա մեծ ուշադրություն է հատկացնում կնոջ ֆիզիկական հաճույքի վրա` համարելով, որ ռոմանտիկ հարաբերություններն ու ֆլիրտն այնքան էլ պարտադիր չեն: Իսկական երանության հասնելու համար պետք է անընդհատ նեքին երկխոսությունը պահպանել զուգընկերոջ հետ ու հատուկ վարժություններ կատարել:
Դիդոնը կենտրոն է հիմնել, որտեղ և կանայք հատուկ վարժությունների միջոցով փորձում են հասկանալ իրենց մարմնի ցանկությունները:
«Ես կարծում եմ, որ կինը կատարյալ ազատ կդառնա այն ժամանակ, երբ իր ինտիմ կյանքի լիիրավ տիրուհին դառնա»,- ասում է մարզիչը:
Գրքում սեքս-մարզիչը նկարագրում է անվերջանալի օրգազմի հասնելու իր ուղին:






Facebook
Tweet This
Email This Post
