Երկրի ընդերքում նախաստեղծ ջերմություն են գրանցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2011 18:36

Երկրի ընդերքից տարածվող ջերմության կեսը  եղել է դեռևս Արեգակնային համակարգի մոլորակների ձավորման ժամանակներից: Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները և համապատասխան հոդված հրապարկել  Nature Geoscience ամսագրում:

Երկրագունդը, ինչպես և արեգակնային համակարգի բոլոր մոլորակները,   կազմավորվել են նույն գազափոշե ամպից, ավելի քան 4,5 մլրդ տարի առաջ ու այդ ժամանակից ի վեր դեռևս  Երկրի ընդերքում պահպանվում է  այդ նախաստեղծ ջերմությունը:

Մոլորակը ջերմություն է ստանում 2 հիմնական աղբյուրից. առաջինը ռադիոակտիվ նյութերի քայքայումն է Երկրի ընդերքում (ուրան , թորիում), իսկ երկրորդը` մոլորակի ստեղծման պահից ի վեր  ընդերքում պահպանված ջերմությունն է:

Աշխատության հեղինակները  գնահատել են դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը`  առաջնորդվելով ռադիոակտիվ նյութերի քայքայման արդյունքում ստացվող հականեյտրինոյի ուսումնասիրությամբ: Նեյտրինոները շատ թեթև տարրական մասնիկներ են, որոնք մասնակցում են 4 հիմնարար փոխազդեցություններից 2-ում` թույլում և գրավիտացիոնում: Նեյտրինոն շատ թույլ է փոխազդում  այլ նյութերի հետ,  այդ է պատճառը, որ այն հայտնաբերելը խիստ դժվար է: Մինչ օրս նման գնահատականներ իհարկե կային, սակայն դրանք ստացվել էին ոչ թե մոլորակի ընդերքի, այլ երկնաքարերի  ուսումնասիրությամբ, որոնք նույնպես ձևավորվել են 4,5 մլրդ տարի առաջ, այսինքն` մեր մոլորակի հասակակիցն են:

 

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply