Աշխարհում օրական ՁԻԱՀ-ից մահանում է մոտ 5 հազար մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2011 17:58

Օրական աշխարհում մոտ 5 հազար մարդ է  մահանում ՁԻԱՀ-ից: Այդ մասին ասվել է   Հռոմում մեկնարկած հիվանդության կանխարգելման ու բուժման 6-րդ կոնֆերանսում: Բացի այդ, փորձագետները հաստատել են, որ Երկրագնդի վրա  ամեն 6 րոպեն մեկ նոր վարակակիրներ են հայտնվում, ինչը կազմում է 7 հազար 400 մարդ` օրական, որոնցից 1000-ը երեխա է: Եվ, ամենավատն այն է, որ նրանցից միայն կեսն է դիմում  օգնության: Հիվանդությունը հաղթահարելու, համար ասում է կոնֆերանսի համանախագահ Ստեֆանո Վելան, վարակվածները պետք է բուժվեն ու թերապիա անցնեն այնպես, ինչպես 1950-ականներին` թոքախտի դեմ պայքարի ժամանակ: Մինչ օրս  ՁԻԱՀ-ի տարածումը անհնար է վերահսկել: Կոնֆերանսում, որը կտևի մինչև հուլիսի 20-ը, կքննարկվեն ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի միջոցները:

 

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply