Սիմոնյանի գործերը ֆրանսիայում հրատարակված ֆանտաստ անթոլոգիայում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ | | August 29, 2009 15:21

simonyan1Ֆանտաստ գրականության Riviere Blanche ֆրանսիական հանրահայտ հրատարկչությունը այս տարի հրատարակել է  «DIMENSION URSS» («Խորհրդային Միութեան Չափողութեամբ») 13 սովետական հեղինակների գործրով ֆանտաստ գրականության անթոլոգիան, որի մեջ տպագրվել է Կարեն Սիմոնյանի  «Մարգագետին» վիպակը և  «Վարսաթափ Ուռի, Դողդոջուն Եղեգն» պատմվածքը:

Անթոլոգիայի մասին գրախոսականում Le Cafard Cosmique հանդեսը գրել է.

«Կարէն Ա. Սիմոնյանի «Մարգագետին» վիպակով վերադառնում ենք մեր հոգիներում մշտնջենավոր  դրոշմված երևույթի, որն ի վերջո  «աստղացան երկնակամարի» թեմայի հրաշալի գտնված մի տարբերակ է։ Ի դեպ նկատենք, որ այս հեղինակը միակն է, որ անթոլոգիայի մէջ ներկայացված է երկու ստեղծագործութեամբ։ Նաև խոստովանենք, որ  այս սուր եւ պոետիկ  պատմությունը ավելի համոզիչ է , քան երկրորդը՝ «Վարսաթափ Ուռի, Դողդոջուն Եղեգն» ավելի ծանր գործը, որ եզրափակում է աթոլոգիան և որտեղ հայրենի Երկրի Մայր Հողի պաշտամունքը (այս պարագային դա Հայաստանն է) փոքր-ինչ ճնշող է»։

Իսկ  Ֆրանսիական ամսագիր` Bifrost – ը գրել է.
«Կարեն Ա. Սիմոնյանի «Մարգագետին»-ը (1968) կարող էր ստորագրած լինէր Սայմաքը (Clifford D. SIMAK ) կամ Սթարջոնը  (Theodore STURGEON)։ Ժողովածուն գեղեցիկ կերպով եզրափակում է «Վարսաթափ Ուռի, Դողդոջուն Եղեգն» պատմվածքը, որ հաստատում է գրողի տաղանդը և տագնապներ ստեղծող մթնոլորտի նկատմամբ անհանգստությունը։

Նաև Wagoo կայքում ասվում է.

«Բնությունը կենտրոնական տեղ է գրավում «Փոշոտ Արահետի Վրա» (Դմիտրի Բիլենկին) եւ «Մարգագետին» (Կարեն Ա. Սիմոնյան) ստեղծագործությունների մէջ. Առաջինն ունի ըմբռնելու անհրաժեշտության հեգնական երանգ, և երկրորդը՝  արագորեն կործանվող բնությունը փրկելու շուտափույթ գործողությունների ահազանգ»։

73-ամյա Կարեն Ա. Սիմոնյանը ծնվել է Երևանում, ավրատել է Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1957 թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը  «Մարսեցիներ» պատմվածքների ժողովածուն, հաջորդ տարի «Մեդուզայի շոշափուկներում» վիպակների ժողովաժուն, ապա «Թափառող մոլորակը» (1959), «Սիցիլիական Պաշտպանություն» (1985) վեպերը, «Երկրորդ Արևը», «Փոքր Առյուծի Ադամը», «Վալտեր Բուշ» (1962) վիպակները, «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964) և «Մարգագետին» (1967) պատմվածքների ժողովածուները։ «Արկածային Գրադարան» մատենաշարով 1987-ին լույս է տեսնում «Երկիր են վերադառնալու երեքը» և ապա «Կանչող, Կանչող մի Աշխարհ» հատորները։ 1993-ից մինչև այսօր լույս են տեսել Սիմոնյանի «Homo Dei կամ Բիբլիական Պատմություն», «Վարք Աբովյան Խաչատուրի» վեպերը, «Քարանձավային Պատմություններ կամ 1993» վիպակների ժողովածուն, «Վահրիճ եւ Վերժինէ Ճերեճեան գրական մրցանակի» արժանացած «Կավ և կյանք կամ Peccatum Originale» թատրերգությունը, նաև 6 հրապարակախոսական գրքեր։ Հայերեն է թարգմանել 15-ից ավել հեղինակների գործեր։

attachment5Սիմոնյանը երկար տարիներ զբաղվել է խմբագրական աշխատանքով։

60-ական թվականներից մինչև 1988 թ. Հայաստանի հեռուստատեսությամբ հեղինակել է «Գեղեցիկի Աշխարհում», «Գիրքը եւ Մենք», «Գրական Կամուրջներ» ծրագրերը։

1991 թ. նշանակվել է Հայաստանի Մամուլի եւ Հրատարակչությունների նախարար, ապա հրաժարական տվել։

1993 թ. իբրև քաղաքական վտարանդի հաստատվել է Փարիզ։

1995 թուականին Գրողների միության նախագահի առաջարկությամբ միաձայն հեռացվել է միությունից։

Դիտվել է 4851 անգամ:
Print Friendly

Leave a Reply