Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին դիպլոմներ կհանձնվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 16:24

Վաղը` հուլիսի 19-ին, ժամը 16.00-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շենքում (հասցեն` Աճառյան 1) տեղի կունենա ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

2010-2011 թթ. ուսումնական տարում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տվել է 165  շրջանավարտ` «Ճգնաժամային կառավարում», «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)», ինչպես նաև «Տրանսպորտային ու հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությունների գծով:

138 շրջանավարտի շնորհվել է բակալավրի աստիճան, որից 8-ը` գերազանցության դիպլոմներով: 4 շրջանավարտ ստացել է դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով 23 շրջանավարտի շնորհվել է մենեջերի որակավորում, որից  4-ը` գերազանցությամբ:

Այս ուսումնական տարում ակադեմիան 1-ին անգամ տվեց շրջանավարտներ բակալավրի կրթական ծրագրով` «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)» և «Տրանսպորտային ու հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությունների գծով:

 

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply