Համահայկական խաղերին ընդառաջ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 18, 2011 16:02
Օգոստոսի 13-21-ը Երևանը կհյուրընկալի համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներին: Պատվիրակներ ուղարկող քաղաքների և մասնակիցների թվով այս խաղերը ռեկորդային կլինեն: Այսօր մայրաքաղաքի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի դահլիճում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին տեղեկացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Եթե 1999 թվականին կայացած առաջին խաղերին մասնակցել են 62 քաղաքների 1 150 մարզիկներ, իսկ 2007թ. կայացած խաղերին` 92 քաղաքների 2 120 մարզիկներ, ապա ներկայում խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել 86 քաղաքների 2 214 մարզիկներ, և այս թիվը շարունակում է աճել: Ի. Զաքարյանը նշեց, որ մրցումների ծրագրում ընդգրկված են 10 մարզաձևեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, մինի ֆուտբոլ, լող, աթլետիկա և բադմինտոն:





Facebook
Tweet This