Ավտոպատահար Ս.Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 15:25

Հուլիսի 17-ին ժամը 11.20-ին «1-03» ծա­­­ռա­­յու­­թյունից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.15-ի սահմաններում Երեւանի Ս.Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 794 պետհամարանիշով, «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 1060 պետհամարանիշով, «ՎԱԶ-2115» մակնիշի 26 ՕՕ 048 պետհամարանիշով և «Դեու Նեքսիա» մակնիշի Տ 7578 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 794 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր­ներ 2008թ. ծնված Լիանա, 2003թ. ծնված Մարիա, 1954թ. ծնված Վալիկո Սարոյանները, 1981թ. ծնված Քրիստինե և 1978թ. ծնված Արման Գևորգյանները հոսպիտալացվել են «Մուրացանի» համալսարանա­կան հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 1060 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ 1981թ.ծնված Արամ Խաչատրյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վ.Սարոյանը, Ք. և Ա.Գևորգյանները, Ա.Խաչատրյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Բժիշկների կողմից Լ. և Մ Սարոյանների վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply