Դիակ «Հավանա» ռեստորանի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 15:18

Հուլիսի 17-ին ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Հավանա» ռեստորանի հարակից տարածքում հայտնաբերվել է կնոջ դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ուժերի ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:

Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի հարակից տարածքից) փրկարարները դուրս են բերել մոտ 40-45 տարեկան, անձը չպարզված կնոջ դիակ և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply